Jump to content

Նիկոլաե Տեստեմիցանու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլաե Տեստեմիցանու
Ծնվել էօգոստոսի 1, 1927(1927-08-01)
ԾննդավայրOchiul Alb, Drochia District, Մոլդովա
Մահացել էսեպտեմբերի 20, 1986(1986-09-20) (59 տարեկան)
Մահվան վայրՔիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռումինիայի թագավորություն և  ԽՍՀՄ
Դավանանքուղղափառություն
ԿրթությունNicolae Testemițanu State University of Medicine and Pharmacy?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, վիրաբույժ և բժիշկ
ՊաշտոնMinistry of Health?
ԿուսակցությունCommunist Party of Moldavia? և ԽՄԿԿ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան և Հանրապետության շքանշան

Նիկոլաե Տեստեմիցանու (ռումիներեն՝ Nicolae Testemițanu, օգոստոսի 1, 1927(1927-08-01), Ochiul Alb, Drochia District, Մոլդովա - սեպտեմբերի 20, 1986(1986-09-20), Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի վիրաբույժ, քաղաքական գործիչ, 1963-1968 թթ.՝ Մոլդավական ԽՍՀ առողջապահության նախարար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլաե Անդրեյի Տեստեմիցանուն ծնվել է 1927 թվականի օգոստոսի 1-ին Բեսարաբիայի նահանգի Բելցիի գավառի Օկյուլ Ալբ գյուղում (ներկայումս՝ Մոլդովայի Հանրապետության Դրոկիևյան շրջանում)։ Սկզբնական կրթությունն ստացել է Բարաբոյ գյուղում գործող գիմնազիայում, ապա ուսումը շարունակել Բելցի քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում, որն ավարտելով՝ ընդունվել է Քիշնևի բժշկական ինստիտուտ։

Բարձրագույն կրթություն ստացած երիտասարդ մասնագետը բժշկական իր կարիերան սկսել է որպես Ռիշկանիի շրջանային հիվանդանոցի վիրաբույժ։ Մասնագիտության մեջ անընդհատ կատարելագործվելու տենչը, գործին անսահման նվիրվածությունը, աշխատասիրությունը նպաստել են կարճ ժամանակում բարի համբավ ձեռք բերելուն և աշխատանքային բարձր բնագծեր նվաճելուն։ Շուտով նրան աշխատանքի են հրավիրել Քիշնևի հանրապետական կլինիկական հիվանդանոց, մի քանի տարի անց պաշտպանել է բժշկագիտության թեկնածուի, ապա և՝ դոկտորական թեզը։ Ընդամենը երեսուներկու տարեկան էր, երբ նրան վստահեցին Քիշնևի պետական բժշկական ինստիտուտի ռեկտորի պատասխանատու պաշտոնը։ Առողջապահության երիտասարդ, եռանդուն կազմակերպիչը շատ կարճ ժամանակամիջոցում նշանակալի բարեփոխումներ իրականացրեց բուհում, բացեց ստոմատոլոգիայի, կանխարգելիչ բժշկության, դեղագործության ֆակուլտետներ... 1963 թվականին երեսունվեցամյա Նիկոլաե Տեստեմիցանուին վստահվեց ավելի բարձր ու պատասխանատու պաշտոն. նա նշանակվեց Մոլդավական ԽՍՀ առողջապահության նախարար։ Հինգ տարի նա իրեն հատուկ բանիմացությամբ, ջանասիրությամբ ու ջանացավությամբ ղեկավարեց բնակչության սպասարկման այդ կարևորագույն ոլորտը, բազմաթիվ օգտակար, լավ գործեր նախաձեռնեց... Սակայն, անտեսելով այդ ամենը, 1968 թվականին նրան ազատեցին նախարարի պաշտոնից՝ մեղադրելով այն բանում, որ ամեն կերպ նպաստում է բուժանձնակազմի ռումինականացմանը[1], այն դեպքում, երբ խորհրդային ղեկավարությունը ռուսականացման քաղաքականություն էր վարում։

Նիկոլաե Տեստեմիցանուն վախճանվել է 1986 թվականի սեպտեմբերի 20-ին, Քիշնևում։

Հիշատակի հավերժացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՍՀՄ-ի փլուզումից և Մոլդովայի անկախացումից հետո նորանկախ հանրապետությունում պատշաճ միջոցներ են ձեռնարկվել Նիկոլաե Տեստեմիցանուի՝ առողջապահության բնագավառի մեծավաստակ գործչի հիշատակը հավերժացնելու համար։ Մոլդովական մի շարք քաղաքներում փողոցներ են կոչվել նրա անունով։ Նրա անունն է կրում նաև Քիշնևի բժշկության և դեղաբանության պետական համալսարանը։ Բացի այդ, հիմնվել է պետական բարձր պարգև՝ Նիկոլաե Տեստեմիցանուի մեդալ, որն իր արժանավորությամբ համահավասար է «Միհայ Էմինեսկու» մեդալին[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Nicolae Testemiţanu a fost destituit pentru naţionalism (I), 1 decembrie 2011, Igor Caşu, Adevărul
  2. LEGEA Nr. 1123 din 30.07.1992 cu privire la distincţiile de stat ale Republicii Moldova (domeniul public)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաե Տեստեմիցանու» հոդվածին։